Երևանում վթարի է ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Mercedes G500». սպիտակ «յաշիկում» է եղել հարսանիքի ազապը


Երևանում վթարի է ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Mercedes G500». սպիտակ «յաշիկում» է եղել հարսանիքի ազապը
Սեպտեմբեր 24 16:04 2024

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան (ժողովրդին հայտնի «կարտոֆիլ վաճառողների») փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկավարները» մեկնում էին հարսանեկան արարողության: