Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. ՍԴ նախագահը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության մասին


Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. ՍԴ նախագահը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության մասին
Սեպտեմբեր 24 11:17 2024

Սահմանադրական դատարանում մեկնարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ միջազգային որևէ պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարան անցնելու գնա վավերացման։

«Եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան, եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է  վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ կանոնակարգը հակասում է Հայաստանի շահերին՝ Դիլանյանն ասաց, թե Բարձր դատարանը հենց դրա համար է հավաքվել, որ որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում։

«Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց ՍԴ նախագահը։