Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարից մահացել է հայ կինն ու նրա 7-ամյա որդին. նոր մանրամասներ


Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարից մահացել է հայ կինն ու նրա 7-ամյա որդին. նոր մանրամասներ
Սեպտեմբեր 7 12:48 2017

Հայտնի է Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի ինքնությունը պարզվել է:

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ ժամը 03:30-ի սահմաններում ՌԴ պետհամարանիշներով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 27-ամյա Ռոման Հայրապետյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ՀՀ պետական համարանիշներով ավտոբուսին, որի վարորդը Սամվել Մկրտչյանն է: Վթարի հետեւանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղեւորներ, Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը, նրանք մայր ու դուստր են: Մեքենայի վարորդը, ուղեւորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: