Վանաձորում մայրը կախված վիճակում հայտնաբերել է 43-ամյա որդու դին


Վանաձորում մայրը կախված վիճակում հայտնաբերել է 43-ամյա որդու դին
Սեպտեմբեր 7 12:32 2017

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայրը որդուն հայտնաբերել է գերանից պարանով կախված վիճակում:

ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապի և լրատվության վարչության բաժնից հայտնել են, որ ոստիկանությունը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:25-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հորեղբոր տղան իրենց տան տանիքում կախվել է:

«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ մի կին նույն օրը՝ 15:20-ի սահմաններում տան տանիքում՝ գերանից պարանով կախված վիճակում հայտնաբերել է 1974 թվականի ծնված որդու դին»,-հայտնել են ոստիկանությունից:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը վարում է Լոռու մարզի քննչական բաժինը: