Վրաստանում հայկական ավտոբուսի վթարից մահացել է 2 հայ, վիրավորվել 3-ը. ՀՀ ԱԳՆ


Վրաստանում հայկական ավտոբուսի վթարից մահացել է 2 հայ, վիրավորվել 3-ը. ՀՀ ԱԳՆ
Սեպտեմբեր 7 12:25 2017

Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի:

ՀՀ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ վիրավորված հայերը տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:

Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային:

Նշենք, որ ավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ: