ՀՀ ԱԳՆ-ն Վրաստանում հայկական ավտոբուս վթարի մանրամասներին չի տիրապետում


ՀՀ ԱԳՆ-ն Վրաստանում հայկական ավտոբուս վթարի մանրամասներին չի տիրապետում
Սեպտեմբեր 7 12:02 2017

Վրաստանի տարածքում սեպտեմբերի 7-ի առավոտյան հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ՀՀ ԱԳՆ ունեցած տեղեկության` ավտոբուսի ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: «Այս պահին ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբ լինեն մանրամասներ, կհրապարակենք»,- ասաց Բալայանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից էլ հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Վրաստանի Նատախտարի շրջանում: Դեսպանատունը քայլեր է ձեռնարկում մանրամասները պարզելու համար: