Վրաստանում վթարված ավտոբուսը շաբաթներ առաջ տուգանվել էր 450 հազար դրամով. մանրամասներ


Վրաստանում վթարված ավտոբուսը շաբաթներ առաջ տուգանվել էր 450 հազար դրամով. մանրամասներ
Սեպտեմբեր 7 11:46 2017

Վրաստանում այս գիշեր վթարված հայկական ավտոբուսը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ է իրականացրել:

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախարարության տրանսպորտային տեսչության կողմից օգոստոսի 18-ին ուղեւորներ նստեցնելու պահին ընկերությունը տուգանվել է 450 հազար դրամով: Թե որ ընկերությունն է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացրել, չի հաղորդվում:

Վթարի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին տեղեկություն չունի:

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղեւորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղեւորներից եւս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երեւանի բնակիչ Գոռ Թադեւոսյանի անվամբ եւ ուղեւորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։