Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք


Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք
Սեպտեմբեր 22 10:19 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Փաշինյանը սոցցանցի իր էջում նաեւ տեսանյութ է հրապարակել, որում տիկնոջ հետ գտնվում է ինքնաթիռով: Տեսանյութից երեւում է, որ նրանք կառավարական ինքնաթիռով չեն մեկնում:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)