Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետ


Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետ
Սեպտեմբեր 21 23:50 2024

Լուրեր.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Սեյրան Փիլոսյանին։

Ըստ տեղեկությունների, Փիլոսյանը մեղադրվում է փողերի յուրացման մեջ։

Հիշեցնենք, որ Փիլոսյանը երկար տարիներ եղել է Հովտաշենի գյուղապետը, ով 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ՔՊ ցուցակով։