Ալեքսանդր Լափշինին ՀՀ իրավապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան


Ալեքսանդր Լափշինին ՀՀ իրավապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Սեպտեմբեր 21 18:45 2024

Լրագրող Արտյոմ Երկանյանը հայտնում է․

«Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: 

Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների համար»։