Հայրենիքի հանդեպ սերն ու ազգային նպատակների շուրջ համախմբումը ի զորու են փոխել իրավիճակը․ Դանիելյան


Հայրենիքի հանդեպ սերն ու ազգային նպատակների շուրջ համախմբումը ի զորու են փոխել իրավիճակը․ Դանիելյան
Սեպտեմբեր 21 18:14 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ․

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։
 
1991 թվականի այս օրը Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 94,39 տոկոսը, «Այո» ասաց անկախությանը, ինչի հիման վրա էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այս օրը պետք է լինի վերարժևորման, վերագնահատման, մեր անելիքների շուրջ խորհելու օր։
 
Մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի Հանրապետությունը, վստահ եմ, որ կարողանալու է հաղթահարել բոլոր փորձությունները։
 
Հայրենիքի հանդեպ սերն ու ազգային նպատակների շուրջ համախմբումը ի զորու են փոխել իրավիճակը, շտկել մեր մեջքն ու վերահաստատել մեր անփոխարինելի տեղն ու դերը սպառնալիքներով լի այս ժամանակաշրջանում։