Ադրբեջանի զինվորները մեր սահմաններում են գտնվում՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան Օհանյան


Ադրբեջանի զինվորները մեր սահմաններում են գտնվում՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան Օհանյան
Սեպտեմբեր 21 16:37 2024

Փաշինյանը պատերազմի մեջ է մտցրել երկիրը, բայց պաշտպանելու համար ոչինչ չի արել, ոչինի չի արել, որ ՀՀ սահմանները լինեն անառիկ։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ունենք անցած ճանապարհ, Եռաբլուրում գտնվելով՝ պետք է ասենք՝ Անկախությունն ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է հայ ժողովրդի համար, այն ձեռք է բերվել նվիրյալ հայորդիների պայքարի շնորհիվ։

Մեր անկախության ակունքներում Արցախյան շարժումն էր, իսկ այսօր իրավիճակը այլ է, բռնաթափվեց Արցախը, ադրբեջանցիները մեր սահմաններում են գտնվում՝ ՀՀ իշխանությունների ապիկար, իրավիճակը չգնահատելու անընդունակ գործողությունների շնորհիվ։ Ցավը մի կողմ պետք է դնել, հետևություններ անել ու շարունակել պայքարը։ Անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան,»,- նշել է Օհանյանը։