Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբեր 21 12:24 2024

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել»,- գրել են նրանք: