Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Անկախության տոնը՝ հետևյալ գրառմամբ․
«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն
Շնորհավոր տոնդ։
Սիրելի՜ ժողովորդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու կացով, ազգային խոհանացով, հարաբերվելու մեր տեսակով
Շնորհավորում եմ մեզ, որ ունենք հնարավորություն և առավելություն որոշելու, որ անկախությունը, ազատությունը, ազատ կամարտահայտումը, ժողովրդավարությունը, արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հումանիզմը մեր երջանիկ լինելու նախապայմաններն ու անսակարակելի արժեքներն են
Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականության, այլ կերտելու այն ամեն օր՝ հետևողականորեն, առանց հոգնելու և տրտնջալու։
Մաղթում եմ, որ մեր սիրո մեջ պաթոսի փոխարեն գերիշխի հոգատարությունը, ազնվությունը, իրատեսությունը, քաջությունն և հետևողական աշխատանքը։
Բարօրություն բոլորիս ընտանիքներին, մեր երկրին։
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։
Սիրով՝
Ձեր Անահիտ Ավանեսյան»։