Մառախուղի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել


Մառախուղի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել
Սեպտեմբեր 7 11:00 2017

Ավելի քան 30 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում։ քաղաքում սաստիկ մառախուղ է՝ հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը։

Ինչպես հայտնում է «Յանդեքս. չվացուցակ» ծառայությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, ևս 3-ը չեղարկվել է, ևս 10 չվերթ հետաձգվել է «Շերեմենտեվոյում»։ Մոսկովյան ավիահանգույցի ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանները կարող են աշխատել գրեթե ցանկացած եղանակային պայմաններում։