Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. Աշոտյան


Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. Աշոտյան
Սեպտեմբեր 20 16:17 2024

Նիկոլի օրոք հարամվել են բոլոր տոնական և հիշատակի օրերը, ոչ մի տոնական օր այլևս տոնական չի, ոչ մի սգո և հիշատակի օր վաղուց սգո օր չի, պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սեպտեմբերի 21-ից զատ հարամվել են  հունվարի 28-ը, մայիսի 8-ն ու 9-ը, մայիսի 28-ը և այլն: 

«Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին, ու գրած է՝ «Մոսկվան քըխ ա, հայերը ճիշտ են, պիտի Արցախը միանա Հայաստանին», սա է իրականությունը։ Մնացածը սուտ է՝ փաթեթավորված մանիպուլյացիայի մեջ ու վրան ժապավեն կապած»,-ասաց նա։