Այսօր Վրաստանի Նատախտարի շրջանում ավտովթար է տեղի ունեցել, որից հայեր են տուժել:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատնից.
«Նշված վայրում վթար է տեղի ունեցել: Մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում մանրամասները պարզելու և անհրաժեշտ քայլեր կատարելու համար»:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։ Ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։










