Երևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ)


Երևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 19 23:28 2024

Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:

1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:

2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,-գրել է նա: