«Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդա­լային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել


«Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդա­լային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել
Սեպտեմբեր 7 10:30 2017

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդա­լային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով անցնող ամբաստանյալներից Կարեն Արմենակյանի (մականունը «Աշտարակ») պաշտպանի միջ­նորդությունը՝ նրա խափան­ման միջոցը փոխելու վերաբե­րյալ և որոշել 1 մլն դրամ գրա­վի դիմաց նրան ազատ արձա­կել: Եթե տուժող կողմը 10-օրյա ժամկետում չբողոքարկի, ապա Կարեն Արմենակյանը, ով Էջմիածնի քաղաքապետի վա­րորդն է եղել, ազատ կարձակվի դատարանի վճիռը օրինական ուժ մեջ մտնելուց հետո:

Նշենք, որ այս գործով մեղադրյալները երեքն են, իրավապահներն անտեսել են միջադեպին գենե­րալ Մանվել Գրիգորյանի երկու որդու՝ քաղաքապետ Կա­րեն Գրիգորյանի և Արման Գրիգորյանի մասնակցության փաստը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: