Սեպտեմբերի 19-ը խարшն է ՀՀ այսօրվա իշխանության ճակատին. Բագրատ Սրբш զան


Սեպտեմբերի 19-ը խարшն է ՀՀ այսօրվա իշխանության ճակատին. Բագրատ Սրբш զան
Սեպտեմբեր 19 11:32 2024

Արցախի կորստի տարելիցի կապակցությամբ Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր:

«Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է։ Այս խարանն առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց աչքերի առջև մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց և տնազրկվեց»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Այս խարանը միշտ մնալու է դրոշմված այս իշխանությունների ճակատին։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է նաև ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը»,-հավելել է Սրբազանը:

«Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը»,-ավելացրել է նա: