Սպանության Արարատի մարզում. հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դին՝ բռնության հետքերով


Սպանության Արարատի մարզում. հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դին՝ բռնության հետքերով
Սեպտեմբեր 7 10:08 2017

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան սպանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ իր տան բակում սպանել են Ոսկետափ գյուղի բնակիչ Ս.Թ.-ին: Մեկնած խումբը նշված տան բակում հայտնաբերել է վերջինիս դին՝ բռնության հետքերով:

Կատարվում է քննություն: