«Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ)


«Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 18 21:57 2024

ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվել են Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևտրման արարողության ժամանակ նշել է․

«Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են, և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել:

Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին, և ես շնորհակալ եմ Հայաստանի օլիմպիական հավաքականից՝ հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։

Ունենք լավ թիմ, լավ երիտասարդներ՝ հաղթական ապագայով»։

Մանրամասները՝ տեսանյութում