Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրից


Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրից
Սեպտեմբեր 18 19:58 2024

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ դաատավոր Հրայր Թովմասյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։

Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ նրանք պաշտպանական ճառով հանդես եկան 6 օր։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: