168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։
168.am-ը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ խմբակցության պատգամավորներն ի՞նչ են անելու ստացած պարգևավճարները:
Հայկ Մամիջանյանը հարցին հակիրճ պատասխանեց.
««Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր պատգամավորները, ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այս անգամ, ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղելու են բարեգործության»։