Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը


Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Սեպտեմբեր 18 10:45 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են  իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով: Այսպես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն,  ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով,
  • պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ: