Մամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցը


Մամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցը
Սեպտեմբեր 17 21:10 2024

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է որդու՝ Վաչեի հետ զրույցը․

 

«Ասում է

-Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել
-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում 
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…

Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով:

Ու ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել այն ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ այն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,- գրել է Ավդալյանը: