Լարված իրավիճակ՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց. ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է եղել


Լարված իրավիճակ՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց. ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է եղել
Սեպտեմբեր 17 12:47 2024

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբվոյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:

«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ոնց են էդ մարդիկ անցնելու, չգիտենք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։