Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում


Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Սեպտեմբեր 16 20:53 2024

Սեպտեմբերի 22-ը կլինի այն ելակետը, որից սկիզբ կառնի մեր անկասելի հաղթական արշավը, որովհետև այս պայքարն իմն է, քոնն է, մերն է ու բոլորինս։ Այս մասին ասվում է «Սրբազան պայքար»-ի տարածած հաղորդագրության մեւ։


Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու մասնակցությունը օր առաջ մեզ կմոտեցնեն մեր պայքարի հաղթական հանգրվանին։ Մենք միասին ենք վերադարձնելու մեր կորսված ու կորսվող հայրենիքը, մեզնից խլված պատիվն ու արժանապատվությունը։ Միասին ենք շտկելու մեր մեջքը՝ հաստատուն ու լուսավոր դարձնելով ոչ միայն ապագան, այլև ներկան։