Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը չի խոսում նրա մասին, որ իրենք խաղաղություն են ցանկանում. Սեյրան Օհանյան


Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը չի խոսում նրա մասին, որ իրենք խաղաղություն են ցանկանում. Սեյրան Օհանյան
Սեպտեմբեր 16 16:32 2024

Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնակով Արդբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը:

Ըստ Օհանյանի, խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և միակողմանի ճնշումների արդյունք է:

«Արդյունք է նաև նրա,  երբ ՀՀ իշխանությունների խոսույթում նշվում է՝ եկեք պայմանավորված կետերի շուրջ որևէ բան ստորագրենք և դրանից հետո մնացած պայմանավորվածությունների ուղղությամբ կամ մնացած կետերի շուրջ աշխատանք տանենք: Սա նման է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, երբ որևէ մի փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակոմանի զիջումներ իրականացվեցին»,- ասաց Օհանյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի նման հռետորաբանության և նրանց կողմից իրականացրած արցախցիների բռնի տեղահանումից հետո, որի մեկ տարին է լրանում, շատ դժվար է մտածել խաղաղության մասին:

«Խաղաղության պայմանագրի լիարժեք փաստը կիրակացնվի այն դեպքում, երբ որ պայմանավորվածություն լինի բոլոր կետերի ուղղությամբ և այնտեղ նշված լինի Արցախին վերաբերող հարց, մեր բոլոր գերիներին և նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին վերաբերող հարց: Այս ձևով՝ խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է կամ շեղում իրողությունից: Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը չի խոսում նրա մասին, որ իրենք խաղաղություն են ցանկանում»,- ընդգծեց պատգամավորը: