Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան


Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Սեպտեմբեր 16 15:02 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում՝ հրապարակելով լուսանկարներ։ 

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով: