Ոսկան Սարգսյանի ֆեյսբույան գրառումը.
«Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության նախաձեռնող խորհրդի նիստում հայտարարել է,որ իրենք շատ դեպքերում ձախողվում են,որովհետև միանգամից գնում են բոլոր պրոբլեմների հետևից։ Իրականում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ֊ն բոլոր ոլորտներում ձախողվում են 2 հիմնական պատճառով` 1.Նիկոլ Փաշինյանը և իր թիմը իշխանության են եկել ոչ թե հանրությանը ծառայելու,Հայաստանի մեծ հիմնախնդիրները լուծելու համար,այլ` անձնապես հարստանալու նպատակով, այդ պատճառով իրենց պահում են բանկ թալանող ավազակների նման`ինչքան . հնարավոր է շատ գումար ճանկեն։Այս պատճառից հետո նույնիսկ չարժե ձախողման 2֊րդ պատճառը նշել ,սակայն ասեմ` Նիկոլ
Փաշինյանը և ՔՊ֊ն երկրի կառավարման գործին չտիրապետող տարբեր ոլորտներին ոչ իրազեկ,մասնագիտական գիտելիքներ,հմտություններ չունեցողներ են, ովքեր համարձակ են սխալվելու շարունակ ձախողվելու մեջ»։