Երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո Երևանի փողոցներն ու գետնանցումները կրկին հեղեղվել էին։ Անձրևատար համակարգը մայրաքաղաքում, կարելի է ասել, չի գործում։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս կապակցությամբ գրառում է արել՝ գնահատական տալով քաղաքային իշխանություններին։
«Արա, դուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ամեն անգամ անձրևից հետո ամբողջ քաղաքը դառնում է Երևանյան լիճ: Դուք ամբողջ կյանքում «կլյուչ» տվող էլ կմնաք: Ու էս խելքով ուզում են մետրո սարքեն… видите ли»,- գրել է Կարեն Քոչարյանը։