Բանակի ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից. Դանիելյան


Բանակի ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից. Դանիելյան
Սեպտեմբեր 14 18:07 2024

2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին, մինչդեռ պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել։ Նման դիտարկմամբ է հանդես եկել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան եւ եղել են բազմաթիվ ապօրինություններ եւ պատասխանատուները պետք է պատժվեն։ Ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից։

Սակայն գլխավոր պատասխանատուներին քաղաքական ղեկավարության մեջ է պետք փնտրել, նաեւ պատերազմից առաջ ԱԳՆ ղեկավար կազմում, սկսած նախարարից։ Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել։

Վստահ եմ, որ իրենց հերթն էլ է գալու»։