Պետությունը դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել. Նիկոլ Փաշինյան


Պետությունը դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 14 15:26 2024

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Երեկ, երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց.

 

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:

 

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել...»,- նշել է Փաշինյանը: