Օվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը


Օվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը
Սեպտեմբեր 14 13:08 2024

Այս պահին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հարավկովկասյան երկաթուղիների գնացքով մեկնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնք։ Այս մասին հաղորդում է 24News-ի թղթակիցը։

Օվերչուկի հետ է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ ՀՀ իշխանություններից այս պահին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցում է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։