ԱԽ քարտուղարը Ճապոնիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


ԱԽ քարտուղարը Ճապոնիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Սեպտեմբեր 13 10:54 2024

Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: