Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ.«Ժողովուրդ»


Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ.«Ժողովուրդ»
Սեպտեմբեր 13 08:52 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: Հենց սրանից հետո «Ուիգմոր» բժշկական կենտրոնը հայտնվեց նույնիսկ կառավարության ուշադրության կետրոնում։ Այս փոխանցումից հետո իրավապահները մտան նշված բժշկական կենտրոն եւ սկսեցին փնտրել ապօրինություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։ Նախարար Ավանեսյանը, սակայն, փորձեց ինչպես միշտ շրջանցել, եւ խուսափելով պատասխանից՝ հորդորեց հարցում ուղարկել. սակայն հարցում ուղարկելու կարիք չկա, քանի որ փաստաթղթերը, որպես ապացույց, հրապարակում ենք. 600 մլն դրամ պետպատվեր՝ «Ուիգմոր» կլինիկային:

Նախարար Ավանեսյանը պարզապես խուսափեց պարզաբանել, թե 600 մլն դրամ ինչու է տվել նորաբաց, պրոֆեսիոնալ ոչ մի հատկանիշով աչքի չընկած կլինիկային: Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է եւ աստիճանաբար ախտահարում է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին:»