Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի


Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի
Սեպտեմբեր 6 21:16 2017

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր լճից դուրս են բերել երիտասարդ աղջկա դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղծ եղած աղջկա ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: