Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը


Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը
Սեպտեմբեր 11 21:40 2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրին հակակոռուպցիոն կոմիտեից։

Մարզպետարանի պաշտոնատար անձը կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։