Երևանի Պարույր Սևակ փողոցում շենք են քանդել


Երևանի Պարույր Սևակ փողոցում շենք են քանդել
Սեպտեմբեր 11 16:35 2024

Երևանի Պարույր Սևակ փողոցում շենք են քանդել։ Տեսանյութերը հրապարակել էին ֆեյսբուքյան օգտատերերը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ «Կամ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարանին, որ այդ շենքը քանդի:

Նրա խոսքով՝ իրենք թույլտվությունը տվել են, բայց չեն համաձայնել, որ շենքը պայթյունի միջոցով քանդվի:

«Ասել ենք՝ պայթեցման եղանակով փլուզումը մեզ համար ընդունելի չէ, նրանք էլ շենքը այդ եղանակով չեն քանդել: Այսօրն իրականացվել է շենքի՝ ճոպաններով իջեցման աշխատանք, հիմքերը թուլացրել են և շենքն ինջեցրել»,- տեղեկացրեց նա:

Կոստանյանը նաև նշեց, որ տեղում են եղել ՆԳՆ փրկարար ծառայությունը, որը նշված տարածքի անվտանգությունն ու սահմանազատումն է իրականացրել, այնտեղ է եղել պարեկային ծառայությունը: Փրկարար ծառայությունն իր մասով է իր գործառույթներն իրականացրել, պարեկային ծառայությունն՝ իր մասով: Շտապօգնության մեքենա էլ է տեղում եղել, եթե օգնություն անհրաժեշտ լիներ, բայց դրա կարիքը չի եղել։