Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում երեկ տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը, որի առողջական վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, այսօր կայուն ծանր վիճակում է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ծատրյանը հավելեց նաև, որ տուժածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են։ Նախատեսվում են պլանային վիրահատություններ առաջիկա օրերին, մյուս երկուսի վիճակը թեթև է։
Հիշեցենենք՝ երեկ հայտնել էինք, որ պայթյուն է որոտացել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում, որի հետևանքով մեկ անձ մահացել էր, իսկ 5-ը վիրավորվել են։