Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ՍԴ դատավոր արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: Հրայր Թովմասյանը խոստացել էր, որ իր պաշտպանական ճառը շատ հետաքրքիր է լինելու:
«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյո՞ք այս դեպքում էլ է այս նպատակը»,- նշեց նա:
Թովմասյանի խոսքով, եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է, առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն:
«Չի կարելի մտնել դասարան ու երկար ապացուցել, որ 1+1=2: Այս առումով ավելի տպավորիչ կլիներ, եթե ես մտնեի դահլիճ, պահեի մի հատ մաքուր թուղթ, կանգնեի 5-10 րոպե ու համարեի, որ իմ պաշտպանական ճառն ավարվտված է, ու ես կարող եմ գնալ»,- ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: