Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն ինստագրամյան էջի սթորի բաժնում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մոնտաժային աշխատանքները շարունակվում են, ստեղծվում է ֆիլմի երաժշտությունը և պրեմիերան սարերի ետևում չէ:
«Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր բոլոր նամակների, իմ վիճակով հետաքրքրվելու և առողջություն մաղթելու համար:
Իմ վիճակը համեմատաբար լավ է, ողնաշարի ճողվածքների, մենիսկի և վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանք»,- գրել է դերասանուհին: