Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին


Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին
Սեպտեմբեր 10 17:39 2024

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան փողոցում գտնվող քաղաքացու մոտ մարտական ատրճանակ կա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արշակ Մուրադյանի գլխավորությամբ։ Քանի որ օպերատիվ տվյալներով պարզվել էր, որ զինված տղամարդը գտնվում է մարդաշատ վայրում, ոստիկանները պետք է ցուցաբերեին հմտություն, որպեսզի կասկածյալը չզգար, որ ինքն է թիրախում։

 

Արդեն տեղում նրան մոտ 20 րոպե ոստիկանները վերցնում են իրենց հսկողության տակ ու երբ արդեն վստահ լինելով, որ հնարավոր է նրան վնասազերծել, Ա. Մուրադյանը կարողանում է ճիշտ ժամանակին վնասազերծել նրան. կարճ ժամանակում նրան օգնության են հասնում գործընկերներ ու կասկածյալն արդեն բերանքսիվայր հայտվում է ասֆալտին։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։