Սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն կքննի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների սահմանադրականությունը


Սեպտեմբերի  24-ին ՍԴ-ն կքննի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների սահմանադրականությունը
Սեպտեմբեր 10 16:41 2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։

 

 24News-ը ՍԴ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: