Իրականացվել է ռազմավարական էկոլոգիայի խայտառակ գնահատում. Մեսրոպ Մանուկյանը՝ Երևանի գլխավոր հատակագծի մասին


Իրականացվել է ռազմավարական էկոլոգիայի խայտառակ գնահատում. Մեսրոպ Մանուկյանը՝ Երևանի գլխավոր հատակագծի մասին
Սեպտեմբեր 10 15:22 2024

Երևանի ավագանին քննարկում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին հարցը։

 

«Գլխավոր հատակագիծը մշակելիս պետք է կադաստրային քարտեզները գլխավոր հատակագծի հետ համադրեիք։

 

Աշխատանքային խմբի ղեկավարն ունեցել է քաղաքաշինական նածագծման զրո փորձ, բայց մեծ աշխատանք է իրականացրել։ Պետք է գլխավոր պլան լիներ, որին նայելով, օրինակ քաղաքացին կարող էր հասկանալ, թե որ հողն ինչ կարգավիճակ ունի։

 

Ակներև է, որ գլխավոր հատակագիծը չի ապահովել նախագծային առաջադրանքի 3-րդ կետով սահմանված պահանջների իրականացումը, դա հարկայնության սահմանման կանոնակարգումն էր, քաղաքի կենտրոնի բեռնաթափումը. փոխարենը, գլխավոր հատակագծի շեղումներն ու խախտումները ամրագրվել են հենակետային նախագծում, փաստացի օրինականացնելով ապօրինությունները։ Իրականացվել է ռազմավարական էկոլոգիայի խայտառակ գնահատում»,-հայտարարեց Մանուկյանը։

 

Նա նշեց՝ գլխավոր հատակագիծը չի տալիս ռազմավարությունների լուծումներ, թե ինչպես է ապահովելու Կենտրոն համայնքի նորմատիվային կանաչը։

 

«Չկա ավտոմեքենաների թվաքանակի աճի կանխատեսում և դրանց արձագանքով համապատասխան միջոցառումների ուրվագիծ։ Հեծանվային ոչ մի արահետ չեք նախատեսել»,-ասաց Մանուկյանը