«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան


«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան
Սեպտեմբեր 10 11:36 2024

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ   ՀՀ-ի և Ադրբեջանի միջև  խաղաղության պայմանագրի բանակցություններին:

«Դուք շատ եք լսում, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախգծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ»,-հավելեց նա

Փաշինյանը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեռսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունկել քննարկումները.«Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»: