Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան
Սեպտեմբեր 10 11:06 2024

Մենք պատրասատ ենք ցանկացած պահի ձեռնմուխ լինել Խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործմանը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը.  «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց կարծես թե մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջրկվող հնարավորությունից։ Մասնավորապես շատ է  քննարկվում հարցը, թե ինչքանով է  նախագիծը համապատասխանում այդ թվում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացինների անվտանագությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր, կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։  

Նա մեջբերեց նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետը և ընդգծեց, որ անվտանագության երաշխավորի դերը կոմունիակացիաների բացման վերապահված է ՀՀ-ին։

«Նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով որոշ միջազգային գործընկերներ, փորձում են ներկայացնել, այն, ինչ չկա հայտարության մեջ։ Իսկ չկա, որ  ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա»,-ասաց նա։