Առաջարկում ենք առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրել. Փաշինյան


Առաջարկում ենք առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրել. Փաշինյան
Սեպտեմբեր 10 10:47 2024

Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է.  «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է։

«Առաջարկում ենք այս պահին վերցնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։

Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու հարցում: