Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ


Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ
Սեպտեմբեր 9 17:45 2024

Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին ԱԺ որոշումները չեն ընդունվել: Ուստի ԿԿՀ երկու անդամի ընտրության համար պետք է ձևավորվի նոր մրցութային խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի և Ազգային ժողովի խմբակցությունների կամ ԱԺ խորհրդի նշանակած մեկական անդամներից:

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:

Խորհրդի որոշմամբ Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ: